Լրահոս

05.02.2024 16:44


Հայտնի է Նոր Արեշում պայթյունի զոհերի ինքնությունը. նրանք ամուսիններ էին

Հայտնի է Նոր Արեշում պայթյունի զոհերի ինքնությունը. նրանք ամուսիններ էին

Ըստ նախնական տեղեկությունների՝ Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից զոհված անձինք ամուսիններ են եղել՝ Հայկ Սողոմոնյան և Գայանե Եղոյան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Հարևաններից են նշել, որ բնակիչներ են եղել հարակից տանը: Հատուկ տեխնիկան կիրառվել է, որպեսզի փլատակները բարձրացնեն, կոնկրետ այդ հատվածում տանիք էր փլվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Փրկարարները նախ փլատակներից դուրս էին բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Ավելի ուշ փրկարարները փլատակներից դուրս էին բերել երկու մարդու ՝ մեկ տղամարդու և մեկ կնոջ:

Նշենք, որ դեպքի վայրում հավաքվածները NEWS.am-ին պատմել են, որ փլատակների տակ են ամուսիններ, որոնք այդտեղ վարձով էին ապրում:

Այս խորագրի վերջին նյութերը