ԱՄՆ-ում տղամարդը տրամադրությունը բարձրացնելու համար գնել է վիճակախաղի տոմս և շահել 100 հազար դոլար
ԱՄՆ բնակիչը տրամադրությունը բարձրացնելու համար վիճակախաղի տոմս է գնել և շահել ջեկպոտը, տեղեկացրել է Maryland Lottery-ն։
Ֆրեդերիկ քաղաքի (Մերիլենդի նահանգ) բնակիչը պատմել է, որ վիճակախաղի տոմս է գնել, որպեսզի հաղթահարի վատ տրամադրությունը։ «Աշխատավայրում ահավոր օր էի ունեցել»,-նշել է նա։ Տան ճանապարհին նա որոշել է մտնել խանութ և մասնակցել վիճակախաղին։
Հաջորդ օրը նա ստուգել է խաղարկության արդյունքները և պարզել, որ իր տոմսի բոլոր թվերը համընկնում են շահած տոմսին։ Նա 100 հազար դոլար է շահել (ինը միլիոն ռուբլի)։ Նա անմիջապես զանգահարել է կնոջն ու հայտնել ուրախալի նորությունը։ Ամուսիններին մի քանի րոպե էր պետք՝ կատարվածը հասկանալու համար։ Նրանք շուտով ստուգել են տոմսը վիճակախաղի հավելվածում և համոզվել, որ իսկապես հարստացել են։
Դրամական մրցանակը կօգնի ամուսիններին մարել պարտքերը և ապահովված թոշակի անցնել առաջիկայում։

Աղբյուրը՝ news.am