Աշխարհ

06.02.2024 18:55


Մարոկկոյում հայտնաբերվել են 90 հազար տարվա վաղեմության մարդու հետքեր

Մարոկկոյում հայտնաբերվել են 90 հազար տարվա վաղեմության մարդու հետքեր

Գիտնականների միջազգային թիմը Մարոկկոյի լողափերից մեկում հայտնաբերել է 85 լավ պահպանված ոտնահետքեր, որոնք մարդկանց կողմից արվել են մոտ 90 հազար տարի առաջ: Հայտնաբերված հետքերն արդեն ճանաչված են որպես ամենահիններից մեկն աշխարհում։ Այս մասին հայտնում է Live Science-ը։

Հետքերը պատահաբար են հայտնաբերվել։ Գիտնականները հետքերը տեսել են 2022 թվականին՝ Հյուսիսային Աֆրիկայի լողափերից մեկում քարերն ուսումնասիրելիս: Սա առաջին նման հայտնագործությունն է այս տարածաշրջանում։

«Մենք տեղում չափումներ ենք արել՝ պարզելու համար դրանք երկարությունն ու խորությունը: Ելնելով ոտքի ճնշման և ոտնահետքի չափից՝ մենք կարողացանք գնահատել նրանցմոտավոր տարիքը: Լողափի գտնվելու վայրը վրա լավ պայմաններ է ստեղծել ավազի վրա հետքերը պահպանելու համար»,-ասում է Ֆրանսիայի Հարավային Բրետանի համալսարանի գլխավոր հեղինակ Մոնսեֆ Սեդրատին:

Մանրակրկիտ ուսումնասիրությունը հնարավորություն է տվել գտնել միանգամից երկու հետք, որոնք պարունակում էին մոտ 85 մարդու ոտնահետքեր։ Հետազոտողների խոսքով, հետքերը թողել են ամենաքիչը հինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ, դեռահասներ և մեծահասակներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը