Երևանում «Աբովյան» պուրակում բախվել են Lexus-ն ու թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսը
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Աբովյան» պուրակում բախվել են Lexus մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի ավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
MAN մակնիշի ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 35 համարի երթուղին։