Աշխարհ

06.02.2024 11:22


ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Եմենին

ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Եմենին

Ամերիկյան զինուժը երկուշաբթի նոր հարված է հասցրել Եմենին՝ թիրախավորելով «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբների վերգետնյա անօդաչու թռչող սարքերը: Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Փետրվարի 5-ին, մոտավորապես Սանայի ժամանակով ժամը 15:30-ին, CENTCOM-ի ուժերը հարձակվել են հուսիներին պատկանող և պայթուցիկներ պարունակող վերգետնյա անօդաչուների վրա: ԱՄՆ զինվորականները հայտնաբերել են վերգետնյա անօդաչու թռչող սարքեր Եմենի հուսիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում և որոշել, որ դրանք ուղղակի սպառնալիք են տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի և առևտրային նավերի համար»,-ասվում է հրամանատարության կողմից X-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը