Աշխարհ

06.02.2024 14:19


Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով մոտ 110,000 հավ կոչնչացվի

Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով մոտ 110,000 հավ կոչնչացվի

Թռչնագրիպի վիրուսի տարածման պատճառով Ճապոնիայի Կագավա պրեֆեկտուրայում մոտ 110 հազար հավ է ոչնչացվելու: Այս մասին, ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտնել է գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության նախարարությունը։

«Այսօր՝ փետրվարի 6-ին, Կագավա պրեֆեկտուրայի Միտոյո քաղաքում հաստատվել է թռչնագրիպի կասկածելի բարձր ախտածին վիրուս: Սա այս սեզոնում 8-րդ դեպքն է: Երեկ գրանցվել է թռչունների սատկելու ցուցանիշի աճ: Համապատասխանաբար, տեղում թռչնագրիպի հայտնաբերման թեստ է իրականացվել: Պատասխանը եղել է դրական, այսօր՝ փետրվարի 6-ին, կատարվել է գենետիկական անալիզ, որը հաստատել է բարձր ախտածին թռչնագրիպի կասկածները»,-ասված է նախարարության հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը