«Միսս Ճապոնիա» ճանաչված ուկրաինուհին սկանդալի պատճառով հրաժարվել է տիտղոսից
Ուկրաինացի երիտասարդ աղջիկը, որն անցած ամիս հաղթել էր «Միսս Ճապոնիա» գեղեցկության մրցույթում և բուռն քննադատության թիրախում հայտնվել, հրաժարվել է տիտղոսից, գրում է The Guardian-ը:
Կարոլինա Շիինոն, որը ազգությամբ ուկրաինուհի է և ծնվել է Ուկրաինայում, քննադատվել էր բազմաթիվ ճապոնացիների կողմից, որոնց կարծիքով՝ «Միսս Ճապոնիա» ճանաչվելու համար պետք է այդ երկրի կանանց բնորոշ տեսք ունենալ, այլ ոչ թե՝ սլավոնուհու:
Սակայն կոչումից հրաժարվելու պատճառն ամենևին էլ արտաքինի հետ կապված սկանդալը չէ. պատճառը նրա անձնական կյանքն է: Տեղի ամսագրերից մեկը՝ Shukan Bunshun-ը, բացահայտել է, որ երիտասարդ կինը սիրային կապի մեջ է ամուսնացած տղամարդու հետ:
Գեղեցկուհին հայտարարել է, որ սկզբում վախեցել և շփոթվել է՝ հոդվածի հրապարակումից հետո քաջություն չունենալով ճշմարտությունն ասել:
Գեղեցկության մրցույթի կազմակերպիչները ընդունել են նրա՝ տիտղոսից հրաժարումը:

Աղբյուրը՝ tert.am