Լրահոս

06.02.2024 20:02


Երևանում՝ հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, հայտնաբերվել է տղամարդու և կնոջ դի

Երևանում՝ հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, հայտնաբերվել է տղամարդու և կնոջ դի

Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության 4-րդ ենթակայանի թիվ 44 բժշիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի 17 հասցեում գործող հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել են դիեր:

Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Արագոծոտնի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ի.-ի և Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վարդուհի Ա.-ի դիերը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, դիերը հայտնաբերվել են «Արեշ» հյուրանոցային համալիրում:

Այս խորագրի վերջին նյութերը