Տնակում հրդեհից մահացած պահեստազորային Արթուր Գրիգորյանը Սիսիանից էր․ ուներ տարեց ծնողներ
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացած պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր։
NEWS.am-ին համայնքապետարանից պատմեցին, որ 39-ամյա Արթուր Գրիգորյանը ուներ տարեց ծնողներ, մեկ քույր և եղբայր։
Մենք տեղեկացանք, որ 39-ամյա Արթուրը ամուսնացած չէր, մասնագիտությամբ շինարար էր, ուներ միջնակարգ կրթություն։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երեկ՝ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Գրիգորյանը։
Նշենք, որ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։
Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։