Կարծիք

07.02.2024 20:47


Փաստորեն Փաշինյանը հայտարարեց նոր ապօրինի պայմանավորվածության մասին

Փաստորեն Փաշինյանը հայտարարեց նոր ապօրինի պայմանավորվածության մասին

Փաստորեն Փաշինյանը հայտարարեց նոր ապօրինի պայմանավորվածության մասին:

Այսօր ԱԺ ամբիոնից հնչել է հանցագործության մասին հերթական հաղորդումը, ես դրա մասին արդեն բարձրաձայնեցի հնչեցրած հարցում, իսկ հիմա ավելի մանրամասն:

Նիկոլ Փաշինյան.

«Պայմանագրի (Ադրբեջանի հետ) տեքստում կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, թե կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։

Սա ասվում է այն համատեքստում, որ մեր սահմանադրությունն, իբրև, չի կարող խոչընդոտել Ադրբեջանի հետ կնքվող փաստաթղթին:

Հասկանալով, ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել, ԱԺ ամբիոնից այս հայտարարությունն անելուց անմիջապես հետո փորձեցին արդարանալ, որ այս դրույթը նախատեսված է Պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայով:

Ինչպես միշտ ստում են, կամ ասում կեսճշմարտություններ:

Վիննայի կոնվենցիայով ասվում է բառացիորեն հետևյալը.

Հոդված 46, կետ 1.

«Պետությունն իրավունք չունի վկայակոչել այն հանգամանքը, որ իր համաձայնությունը պայմանագրի իրեն վերաբերող պարտավորության նկատմամբ արտահայտվել է իր ներպետական իրավունքի պայմանագիր կնքելու իրավասության վերաբերյալ այս կամ այն դրույթի խախտումով, որպես իր համաձայնության ոչ իրական լինելու հիմք, բացի այն դեպքից, եթե այդ խախտումն ակնհայտ է և վերաբերում է նրա ներպետական իրավունքի առավել կարևոր նշանակություն ունեցող նորմերին»:

Ակնհայտ է, որ միջազգային որևէ պայմանագիր չի կարող հակասել երկրի Սահմանադրությանը և դա ամրագրված է նաև Վիեննայի կոնվենցիայով:

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը