Աշխարհ

08.02.2024 21:45


Ծխելուց հրաժարվելը 57 տոկոսով իջեցնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը

Ծխելուց հրաժարվելը 57 տոկոսով իջեցնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը

Ծխելուց հրաժարվելը կարող է 17 տոկոսով իջեցնել քաղցկեղի ցանկացած տեսակի հայտնաբերման վտանգը, իսկ թոքերի քաղցկեղը՝ 39-57 տոկոսով՝ կախված այն տարիքից, երբ մարդը թողել է ծխելը։ Այս մասին վկայում է JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Հեղինակներն ուսումնասիրել են 30 տարեկան մոտ երեք միլիոն մարդու տվյալներ Հարավային Կորեայում։ 2002 թվականից բոլոր մասնակիցները երկու և ավելի հետազոտություններ են անցել առողջության ապահովագրման ազգային ծրագրի շրջանակում։ Նրանց հետևել են միջինը ավելի քան 13 տարի։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծխելը թողած մարդկանց մոտ քաղցկեղի բոլոր տեսակների առաջացման վտանգը նվազել է 17 տոկոսով։ Առավել բարձր է եղել թոքերի (42 տոկոս), լյարդի (27 տոկոս) և աղիների (20 տոկոս) քաղցկեղի նվազման ցուցանիշը։

Թոքի ուռուցքի հայտնաբերման հավանականությունն, ընդ որում, ավելի արագ է պակասել, քան քաղցկեղի մյուս տեսակների դեպքում։

Առավել արտահայտված էֆեկտ նկատվել է նրանց մոտ, ովքեր ծխելը թողել են մինչև 50 տարեկանը։ Ընդ որում՝ թոքի քաղցկեղի հավանականությունը նվազել է 57 տոկոսով, այն դեպքում, երբ ավելի ուշ տարիքում ծխելը թողած մարդկանց մոտ այն կազմել է 39 տոկոս։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը