Փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Lիգա 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրները բաժանված են 4 լիգաների՝ հաշվի առնելով 2022/23 թվականների արդյունքները:
A, B և C լիգաների վիճակահանության արդյունքում կկազմավորվի չորս թիմից բաղկացած չորս խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 6 հանդիպում:
D լիգայի վիճակահանությամբ կձևավորվի երեք թիմից բաղկացած երկու խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 4 հանդիպում:
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում:
Զամբյուղ 1 Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ
Այսօր կկայանա Ազգերի լիգայի վիճակահանությունը
Փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Lիգա 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրները բաժանված են 4 լիգաների՝ հաշվի առնելով 2022/23 թվականների արդյունքները:
A, B և C լիգաների վիճակահանության արդյունքում կկազմավորվի չորս թիմից բաղկացած չորս խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 6 հանդիպում:
D լիգայի վիճակահանությամբ կձևավորվի երեք թիմից բաղկացած երկու խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 4 հանդիպում:
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում:
Զամբյուղ 1
Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ
Զամբյուղ 2
Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ
Զամբյուղ 3
Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս
Զամբյուղ 4
Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում: