40 տարի` ուրիշի սրտով. Գինեսի ռեկորդների գիրքը բացահայտել է փոխպատվաստված սրտով ապրող ամենաերկարակյաց մարդուն
Գինեսի ռեկորդների գիրքը հաստատել է, որ 57-ամյա հոլանդացի Բերտ Յանսսենը փոխպատվաստված սրտով ապրող ամենաերկարակյաց մարդն է պատմության մեջ։ Նա վիրահատության է ենթարկվել գրեթե 40 տարի առաջ, գրում է BBC-ն:
17 տարեկանում Յանսենի մոտ ախտորոշվել է կարդիոմիոպաթիա՝ հիվանդություն, որն ազդում է արյան մղման սրտի ունակության վրա։
Բժիշկները որոշել են, որ բուժման համար անհրաժեշտ է սրտի փոխպատվաստում, իսկ այն ժամանակ Նիդեռլանդներում նման վիրահատություններ չէին արվում։ Յանսենի բժիշկը դիմել է Լոնդոնի Հարֆիլդ հիվանդանոցին, որը մասնագիտացած է սրտի հիվանդություններով։ Փոխպատվաստումը տեղի է ունեցել 1984 թվականի հունիսի 6-ին՝ 18-ամյա Յանսենի հիվանդանոց գալուց ընդամենը մեկ շաբաթ անց։
Յանսսենն ասում է, որ «երախտապարտ է իր դոնորին՝ ստացած անհավանական պարգևի համար»:
Տղամարդու խոսքով՝ վիրահատությունից հետո նա արագ ապաքինվել է և դրանից հետո ապրել լիարժեք կյանքով։ Այժմ Յանսենն ունի կին և երկու երեխա։

Աղբյուրը՝ tert.am