Լոռու մարզում Volkswagen-ը բախվել է ծառին և բռնկվել. կա զոհ և վիրավոր
Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ-Գյուլագարակ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժած վարորդը տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, սակայն ուղևորը մահացել է:
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը, ով ծառայում է սահմանապահ զորքերում, Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Ալբերտ Գ.-ն է, իսկ մահացածը՝ Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Ռոզա Խ.-ն։