Արտաշատում՝ գազալցակայանում հրդեհի հետևանքով տուժածն աշխատում է որպես լիցքավորող. նա 32 տարեկան է
Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է փետրվարի 6-ին Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Գևորգ Ղ․-ն է, ով «երկու դաստակների և դեմքի 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ գազալցակայանը պատկանում է «ՄայԱրգ» ՍՊԸ-ին։ Հրդեհը առաջացել է հեղուկ գազի պահեստարանում, իսկ վիրավորը աշխատում է նշված գազալցակայնում՝ որպես լիցքավորող։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ին խոշոր հրդեհ-փլուզում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ տանող ճանապարհին գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն ժամանել էին Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր 1 հոգու տեղափոխել են հիվանդանոց։