Լրահոս

09.02.2024 14:33


Հաստատվել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղացանկը

Հաստատվել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղացանկը

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հաստատվել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի C լիգայի C4 խմբի խաղացանկը, որում ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականը:

Խաղացանկին կարող եք ծանոթանալ ստորև.

Սեպտեմբերի 7 – Հայաստան – Լատվիա

Սեպտեմբերի 10 – Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան

Հոկտեմբերի 10 – Ֆարերյան կղզիներ – Հայաստան

Հոկտեմբերի 13 – Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա

Նոյեմբերի 14 – Հայաստան – Ֆարերյան կղզիներ

Նոյեմբերի 17 – Լատվիա – Հայաստան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի Lիգա 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը, ըստ որի՝ Հայաստանի հավաքականը C4 խմբում կհանդիպի Ֆարերյան կղզիներին, Հյուսիսային Մակեդոնիային և Լատվիային։

Այս խորագրի վերջին նյութերը