Արևի վրա ուժեղ բռնկում է տեղի ունեցել փետրվարի 9-ին. գիտնականներ
Փետրվարի 9-ին Արևի վրա տեղի է ունեցել բարձր՝ X3.3 բալանոց բռնկում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և ՌԳԱ Սիբիրի մասնաճյուղի Արևային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայում:
Կայքում ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ փետրվարի 9-ին Արևի վրա X3.3 բալանոց բռնկում է եղել: Այն տևել է Մոսկվայի ժամանակով 16.53-ից մինչև Մոսկվայի ժամանակով 17.32, առավելագույն ուժգնության հասնելով Մոսկվայի ժամանակով 17.14-ին։
Ընդ որում, մագնիսական փոթորիկ առայժմ չի կանխատեսվում։ Արևի վրա բռնկումները կարող են երկրի վրա մագնիսական փոթորիկներ առաջացնել, որոնք էլ իրենց հերթին էներգահամակարգերի աշխատանքի խափանումների պատճառ են դառնում, ինչպես նաև ազդում են թռչունների և կենդանիների տեղաշարժի ուղիների վրա: Այնուամենայնիվ, եթե բռնկումը տեղի է ունենում Արև-Երկիր գծից զգալի հեռավորության վրա, մեր մոլորակի վրա այն չի ազդում:
Արևային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X։
Ավելի վաղ գիտնականները հայտնել էին, որ բռնկումների աճող հաճախականությունը և դրանց հզորության աճը վկայում են այն մասին, որ Արևն աստիճանաբար մոտենում է ակտիվության գագաթնակետին։ Ենթադրվում է, որ դա կարող է տեղի ունենալ արդեն 2024 թվականի կեսերին, թեև, որոշ կանխատեսումների համաձայն, կարող է տեղափոխվել նաև 2025 թվական:

Աղբյուրը՝ armeniasputnik.am