Լրահոս

10.02.2024 11:38


Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստում (տեսանյութ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստում (տեսանյութ)

Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

ՆԳՆ հաղորդմամբ, ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։

***

Նախնական տվյալներով տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի և մեկ հրշեջ ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստում բռնկված հրդեհի վայրից լրագրողներին ասել է Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նա հայտնել է, որ կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում:

Սարգսյանը հերքել է մամուլում շրջառվող այն վարկածը, որ հրդեհից առաջ պայթյուն է եղել և ասել է, որ նախնական տվյալներով պայթյուն չի եղել:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը