Լրահոս

10.02.2024 12:26


Նախնական տվյալներով տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի և մեկ հրշեջ ծխահարվել են. Նարեկ Սարսգսյան (տեսանյութ)

Նախնական տվյալներով տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի և մեկ հրշեջ ծխահարվել են. Նարեկ Սարսգսյան (տեսանյութ)

Նախնական տվյալներով տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի և մեկ հրշեջ ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստում բռնկված հրդեհի վայրից լրագրողներին ասել է Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նա հայտնել է, որ կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում:

Սարգսյանը հերքել է մամուլում շրջառվող այն վարկածը, որ հրդեհից առաջ պայթյուն է եղել և ասել է, որ նախնական տվյալներով պայթյուն չի եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստում . դեպքի վայր է մեկնել 14 մարտականն հաշվարկ, սանդուղք և օժանդակ ուժեր: Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարա ծառայության ղեկավար կազմը:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը