Լրահոս

10.02.2024 19:02


Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում փետրվարի 10-ին ժամը 9:40-ին բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ Ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները:

Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձևավորվել է քննչական խումբ։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

Քննությամբ պարզված հանգամանքների մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը