Լրահոս

11.02.2024 12:40


Եղանակը փետրվարի 12-19-ը նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով

Եղանակը փետրվարի 12-19-ը նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հրապարակել է եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) 36X36 կմ լուծաչափով առաջիկա 45 օրվա (ըստ շաբաթների) օդի ջերմաստիճանի որակական կանխատեսման արդյունքներ։

Ըստ շաբաթների՝ մեր տարածաշրջանի համար կանխատեսվում է նորմայից բարձր ջերմային ֆոն.

Փետրվարի 12-19-ը` նորմայից բարձր 8-10 աստիճան,

Փետրվարի 19-ից մարտի 18-ը` նորմայից բարձր 3-6 աստիճան,

Մարտի 18-25-ը՝ 1-3 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը