Իսրայելի հարվածների հետևանքով Ռաֆահում 100 մարդ է զոհվել․ ՑԱԽԱԼ-ը հայտնել է պատանդների հայտնաբերման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Ալ-Շաբուրա թաղամասի թիրախներին հարվածներ հասցնելու մասին: Ինչպես հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը, իսրայելական հարձակման հետևանքով Ռաֆահում զոհվել է 100 մարդ, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։
Իսրայելական բանակը հայտնել է նաև Ռաֆահում իրականացված գործողության ընթացքում հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված երկու պատանդի հայտնաբերման մասին
«Իսրայելի պաշտպանության բանակի, Իսրայելի անվտանգության գործակալության (ISA) և իսրայելական ոստիկանության համատեղ գործողության ընթացքում Ռաֆահում երկու իսրայելցի պատանդ է ազատ արձակվել՝ 60-ամյա Ֆերնանդո Սիմոն Մարմանը և 70-ամյա Լուիս Հարը, որոնք առևանգվել էին ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից հոկտեմբերի 7-ին Նիր-Իցհակ կիբուցից»,-ասված է բանակի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ազատ արձակված պատանդները «լավ վիճակում են», նրանց տեղափոխել են բուժզննման։

Աղբյուրը՝ tert.am