Լրահոս

12.02.2024 20:22


Երևանում թիվ 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում թիվ 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում թիվ 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ այսօր ժամը 16։20-ի սահմաներում Մյասնիկյան պողոտայում ծառայություն իրականացնող երկու պարեկներ նկատել են, որ ավտոբուսից ծուխ է դուրս գալիս։

Պարեկները կրակմարիչով կարողացել են մարել ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Շտապօգնության բժիշկները տեղում 2 քաղաքացու առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որոնցից մեկին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նշվում է, որ ավտոբուսում 20-ից ավելի ուղևոր է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը