Լրահոս

13.02.2024 10:44


Բագրևանդում BMW-ն բախվել է Infiniti-ին, Nissan-ին ու Honda-ին․ վիրավոր երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Բագրևանդում BMW-ն բախվել է Infiniti-ին, Nissan-ին ու Honda-ին․ վիրավոր երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բագրևանդի փողոցում՝ թիվ 70 հասցեի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Infiniti մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել կայանված Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաներին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի, ով երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկների կողմից անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դեպք վայրում պարեկներին է մոտեցել երիտասարդ մի աղջիկ, ով հայտնել է, որ BMW-ի վարորդը ինքն է եղել, սակայն պարեկները ունեն կասկածներ, որ վարորդը այլ մարդ է եղել, պարզապես այդ աղջիկն է ներկայանում՝ որպես վարորդը։ Այդ տեղեկությունը պարզվում է։

Այս խորագրի վերջին նյութերը