Լրահոս

13.02.2024 12:23


Սիս գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. երեխաները տարհանվել են

Սիս գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. երեխաները տարհանվել են

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի մանկապարտեզում:

Օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը՝ մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակիցները տեղի ուժերով երեխաներին տարհանել են:

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է տանիքում գտնվող էլեկտրական ջրատաքացուցչի հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը