Լրահոս

13.02.2024 16:44


Ոսկեպարում այրվող տնից դուրս է բերվել տղամարդու դի

Ոսկեպարում այրվող տնից դուրս է բերվել տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղում տուն է այրվում:

Մինչ հրշեջների գալը, տեղի ուժերով տնից դուրս է բերվել տղամարդու՝ այրվածքներով դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 95-ամյա Արամայիս Գ.-ն է:

Այրվել է երկհարկանի տան 2-րդ հարկի ննջասենյակը՝ մոտ 20 ք.մ, ամբողջությամբ ներսի գույքով, իսկ մոտ 60 ք.մ հատվածը ջերմահարվել է:

Այս խորագրի վերջին նյութերը