Լրահոս

14.02.2024 11:54


Կոտայքում Volkswagen-ը բախվել է քարե պարսպին և 80 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջվել

Կոտայքում Volkswagen-ը բախվել է քարե պարսպին և 80 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջվել

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում Երևանի բնակիչ 47-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պարսպին և մոտ 80 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը