Ստամբուլում կինը վիրահատությունից մի քանի ժամ հետո փորձել է փախչել հիվանդանոցից, որպեսզի չվճարի վիրահատության գումարը
Ստամբուլում կինը վիրահատությունից մի քանի ժամ հետո փորձել է փախչել հիվանդանոցից, որպեսզի չվճարի վիրահատության գումարը: Դեպքը տեղի է ունեցել Սիսլի թաղամասի մասնավոր կլինիկաներից մեկում:
Ինչպես նշում է Oddity Central-ը, կինը փախուստի է դիմել անզգայացման ազգեցությունն անցնելուց անմիջապես հետո:
Թուրքական NTV լրատվականը հաղորդում է, որ օտարազգի կինը, որի ինքնությունն ու ազգությունը չի նշվում, մեկնել էր Թուրքիա՝ դեմքի պլաստիկ վիրահատության ենթարկվելու։ Նա նախապես խոսել էր բժիշկների հետ և պայմանավորվել արժեքի շուրջ, բայց հենց որ վիրահատությունից հետո ի վիճակի է եղել քայլել, փորձել էր գաղտագողի դուրս գալ հիվանդանոցից՝ առանց վճարելու:
Սակայն հիվանդանոցի աշխատակիցները նրան նկատել են հիվանդանոցից դուրս գալու պահին և բռնել: Սկսվել է վիճաբանություն, քանի որ կնոջը թույլ չեն տվել հեռանալ: Նա սկսել է օտար լեզվով հայհոյել բուժքույրերին ու բժիշկներին։ Հաղորդվել է, որ հիվանդին ավելի ուշ ուղեկցել են հիվանդանոց, սակայն պարզ չէ, թե ինչպես է իրավիճակը կարգավորվել։

Աղբյուրը` tert.am