Լրահոս

15.02.2024 11:26


Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական երեխայի դի

Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական երեխայի դի

Փետրվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 06։00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին և հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոցում պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1 ամսական Սոֆի Խ․-ն է։ Ծնողների խոսքով՝ երեխան տանն իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը