Աշխարհ

15.02.2024 19:41


Հաջորդ տարվանից Դուբայում կգործարկվեն թռչող տաքսիներ

Հաջորդ տարվանից Դուբայում կգործարկվեն թռչող տաքսիներ

Ամերիկյան Joby Aviation ընկերությունը հայտարարել է, որ հաջորդ տարվանից Դուբայում կգործարկի թռչող տաքսիներ, գրում է Daily Mail-ը:

Ընկերության՝ պրոպելերներով համալրված տաքսիները նախատեսված են օդաչուի և առավելագույն չորս ուղևորի տեղափոխման համար: Դրանք կարող են առավելագույնը 320 կմ/ժ արագություն զարգացնել: Նման արագությամբ թռիչքը Դուբայի օդանավակայանից դեպի Պալմ Ջումեյրա՝ քաղաքի արհեստական կղզիների արշիպելագը, տևում է ընդամենը 10 րոպե, մինչդեռ մեքենայով գնալու պայագայում այն տևում է 45 րոպե, ըստ Joby-ի:

Ընկերությունը պայմանագիր է կնքել Դուբայի Ճանապարհային և տրանսպորտային վարչության հետ՝ այնտեղ օդային տաքսի ծառայություններ գործարկելու մասին:

«Մենք անհամբեր սպասում ենք Դուբայի բնակիչների և հյուրերի համար անհավանական փորձառություն մատուցելուն արդեն 2025 թվականին, և մենք ոգևորված ենք, որ հիմք ենք ստեղծում ողջ ԱՄԷ-ում մեր ծառայության ընդլայնման համար»,-ասված է ընկերության հայտարարությունում:

The company's taxi is designed to carry a pilot and four passengers at speeds of up to 198 miles per hour (320km per hour)

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը