Իրանը դեմ է այլ երկրների ներկայությանը տարածաշրջանում
Իրանը դեմ է խնդիրների լուծման պատրվակով այլ երկրների ներկայությանը տարածաշրջանում։ Ինչպես հայտնում է իրանական «Irna» գործակալությունը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով։
«Մենք կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա մեզ համար»,–ասել է Իրանի նախագահը։
Ռայիսին ընդգծել է նաև Իրանի կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման գործում։
Նա իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ու հավելել, որ Իրանը պատրաստ է երաշխավորել կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը։
Զրուցակիցները խոսել են նաև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և դրանք ներկայիս քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու մասին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am