Լրահոս

16.02.2024 08:47


Երևանում BMW-ն բախվել է գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»․ 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Երևանում BMW-ն բախվել է գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»․ 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փետրվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Թոթովենցի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը