Լրահոս

16.02.2024 12:30


Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են BMW-ն և Mazda 6-ը․ երեք մարդ հոսպիտալացվել է

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են BMW-ն և Mazda 6-ը․ երեք մարդ հոսպիտալացվել է

Այսօր՝ փետրվարի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը