Ռուսաստանում հայտնել են Ալեքսեյ Նավալնիի՝ կյանքից հեռանալու մասին
Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայության գրասենյակն իր կայքում հայտնում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա.Ա. Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»,-ասվում է հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները և «հրավիրվել է շտապօգնության բրիգադ»։

Աղբյուրը՝ tert.am