Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին զգուշացրել է, որ նրա կինը իրենց երեխաների ներկայությամբ «ծածկվի»
Քիմ Քարդաշյանը նախազգուշացրել է իր նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, որ իր ներկայիս կնոջը՝ Բիանկա Սենսորիին, ասի, որ վերջինն իր երեխաների ներկայությամբ «ծածկվի» և զերծ մնա սկանդալային հանդերձանքից:
Ըստ ինսայդերի՝ Քիմն ու Բիանկան ընկերական հարաբերություններ ունեն, սակայն նրան դուր չի գալիս այն փաստը, որ նա իր և Քանյեի երեխաների առջև բաց հանդերձանքով է հայտնվում։
«Քիմը Քանյեին խորհուրդ է տվել թույլ չտալ Բիանկային այդպես հագնվել իրենց երեխաների ներկայությամբ»,-DailyMail.com-ին ասել է աղբյուրը,-«Նա անկեղծորեն զարմացած է, որ Քանյեն թույլ է տալիս կնոջն այդպես դուրս գալ տնից»:
Ի տարբերություն Բիանկայի «շքեղ» զգեստապահարանի՝ Քանյեն Քիմի հետ ամուսնացած ժամանակ խնդրել էր նրան ավելի զուսպ հագնվել և մարմինը շատ ցույց չտալ։
«Քանյեն Քիմի հետ անում էր նույնը, ինչ հիմա Բիանկայի հետ է անում»,-շարունակել է աղբյուրը,-«Տարբերությունն այն է, որ երբ Քանյեն հագցնում էր Քիմին, նրան հարգում էին։ Քիմը գիտի, թե ինչի միջով է անցնում Բիանկան, բայց նա կարծում է, որ Բիանկան պետք է իմանար, թե ինչի մեջ է հայտնվել»:

Աղբյուրը՝ style.news.am