Լրահոս

18.02.2024 11:08


Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են մեքենաներ. կան տուժածներ

Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են մեքենաներ. կան տուժածներ

Փետրվարի 18-ին, ժամը 02։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. առկա է գազի արտահոսք: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Խ. Ա. Հ.) և «Nissan Pathfinder» (վարորդ՝ Ս. Հ.) մակնիշի ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Վ. Մ.-ին (ծնված 1995 թ.), Պ. Պ.-ին (ծնված 1998 թ.) և Ժ. Մ.-ին (ծնված 2007 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածներ՝ Վ. Մ.-ի և Պ. Պ.-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ժ. Մ.-ինը՝ միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը