Լրահոս

18.02.2024 16:30


Երևանի «Վան» թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել է ՌԴ և Թուրքիայի 32-ամյա քաղաքացու կախված դին

Երևանի «Վան» թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել է ՌԴ և Թուրքիայի 32-ամյա քաղաքացու կախված դին

Փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սամվել Ա.-ից, որ Միկոյան փողոցի 78/6 հասցեում տղմարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ նա Թուրքիայի և ՌԴ քաղաքացի 32-ամյա Ֆարիդ Ֆատտախովն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի 2-րդ հարկի միջանցքում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Փրկարարները կտրել են պարանը և դին իջեցրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։

Դեպքի փաստով քրեական վարույթ է հարուցվել։

Աղբյուրի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է «Վան» թաղամասի կառավարիչը, իսկ մահացածին հայտնաբերել է նրա կինը, ով ՌԴ քաղաքացի է։

Այս խորագրի վերջին նյութերը