Աշխարհ

19.02.2024 19:38


Ինչու՞ չի կարելի մահացած տիեզերագնացներին թողնել տիեզերքում

Ինչու՞ չի կարելի մահացած տիեզերագնացներին թողնել տիեզերքում

Մահացած տիեզերագնացներին չի կարելի տիեզերանավից դուրս նետել, քանի որ մարմինը կզմռսվի և կարող է բախվել արբանյակների կամ մաքոքային տիեզերանավերի՝ լուրջ վնաս պատճառելով դրանց: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Բեյլոր քոլեջին կից Տիեզերական առողջության գիտահետազոտական ​​ինստիտուտի գիտնականները, նրանց հետազոտությունը հրապարակվել է Livescience պորտալում։

Բժիշկ Ջիմմի Վուն պարզաբանել է, որ վակումում մարդու մաշկի ամբողջ հեղուկն ակնթարթորեն կգոլորշիանա, իսկ օրգանիզմում եղած ջուրը կսառչի, ուստի տիեզերքում մարմինը կկարծրանա և կնմանվի մումիայի: Ընդ որում, արբանյակի կամ տիեզերանավի բախումը մահացած տիեզերագնացի հետ հավասարազոր է երկնաքարի հետ բախվելուն, ինչը կհանգեցնի խափանումների:

Բացի այդ, դիակը կարող է ենթարկվել որևէ մոլորակի կամ աստղակերպի ձգողականությանը, որից հետո երկնային մարմնի կենսաբանական աղտոտում տեղի կունենա։ Փորձագետները վստահ են, որ մահացած տիեզերագնացը ճառագայթման ազդեցության տակ աստիճանաբար կվերածվի փոշու, սակայն դրա համար երկար տարիներ կպահանջվեն։

Մինչև այժմ տիեզերագնացության ոլորտում երբեք չեն եղել իրավիճակներ, երբ տիեզերագնացները ստիպված լինեին ազատվել մահացած ընկերոջից: Սակայն ՏՄԿ-ն ունի հատուկ պարկեր, որոնք կարող են 72 ժամ պահել հանգուցյալին Երկիր հասցնելու համար: Գիտնականը նշել է, որ խոսքը երկարաժամկետ թռիչքների մասին է, օրինակ՝ դեպի Մարս։ Միաժամանակ հնարավոր չէ մահացած մարդուն տիեզերանավում թողնել, այլապես անձնակազմը քայքայման գործընթացի պատճառով կարող է վարակվել։

Իդեալական տարբերակը, ըստ մասնագետի, մարմինն այրելն է Երկրի մթնոլորտում, բայց եթե տիեզերանավն արդեն դեպի հեռավոր մոլորակներ ճանապարհին է, ապա պետք է այլ տարբերակներ փնտրել, իսկ գիտությունը դեռ դրանք չի գտել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը