Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի. նախնական տեղեկություններով քաղաքացին ցած է նետվել 10-րդ հարկից
Այսօր՝ փետրվարի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա: Նմանատիպ ահազանգ հնչել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 8-րդ շենքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ տղամարդու դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 10-րդ հարկից ցած է նետվել:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:
Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: