Գազավորված քաղցր ըմպելիքի առողջությանը հասցրած վնասը հնարավոր չէ չեզոքացնել անգամ սպորտով
Ֆիզիկական ակտիվության օգուտները չեն գերակշռում քաղցրացված ըմպելիքներ խմելու հետ կապված սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Այս մասին է վկայում Հարվարդի Տ․Չ․ Չանի անվան հանրային առողջության դպրոցի անցկացրած հետազոտությունը։
Առողջության համար հատկապես վտանգավոր ըմպելիքների դասը ներառում է ոչ միայն քաղցր գազավորված ըմպելիքները, այլև բնական լիմոնադները, մրգային կոկտեյլները և բազմազան էներգետիկ ըմպելիքները։
Հետազոտությունը կատարվել է 1980-ականներից մինչև 2016 թվականը, մոտ 30 տարի, հազարավոր բուժաշխատողների՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Ընդհանուր առմամբ, այս ընթացքում մանրամասն ուսումնասիրվել է մոտ 106 հազար մարդու ապրելակերպն ու սնվելը։ Օգտագործված քաղցրացված ըմպելիքի լիտրերը չափել են 4 տարին մեկ, իսկ ֆիզիկական ակտիվության մակարդակը՝ տարին երկու անգամ։
«Քաղցրացված ըմպելիքների օգտագործման ավելի բարձր մակարդակը կապված է եղել սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ՝ անկախ ֆիզիկական ակտիվության մակարդակից: Այս արդյունքները հաստատում են քաղցրացված ըմպելիքների օգտագործումը, նույնիսկ ֆիզիկապես ակտիվ մարդկանց համար սահմանափակելու խորհուրդները»,-եզրակացնում են հետազոտողները՝ ընդգծելով, որ նույնիսկ խորհուրդ տրվող շաբաթական 150 րոպե զբոսանքը և մարզումները բավարար չեն սրտանոթային հիվանդություններից պաշտպանվելու և քաղցր գազավորված ըմպելիքի բացասական հետևանքների դեմ պայքարելու համար։
Կրիտիկական է համարվել շաբաթական ավելի քան երկու շիշ գազավորված ըմպելիքի մակարդակը, որը հանգեցրել է սրտանոթային հիվանդությունների վտանգի՝ անկախ ֆիզիկական ակտիվության մակարդակից: Ամենօրյա օգտագործման դեպքում սիրտը և արյան անոթները վնասմելու հավանականությունն ավելի բարձր է եղել:
Ըմպելիքների վտանգը մեծանում է նրանով, որ մարդիկ, որոնք քաղցր ըմպելիքներ շատ են խմում, հաճախ նաև սնվում են անառողջ սնունդով՝ ֆաստֆուդով, և հակված են գիրանալու, քանի որ չեն վատնում շաքարից ստացված բոլոր արագ կալորիաները, որոնք անմիջապես վերածվում են ճարպի:
«Կա նաև ուղղակի ազդեցություն. «Շատ շաքարը նշանակում է արյան մեջ գլյուկոզայի, ինչպես նաև խոլեստերինի մակարդակի և բորբոքային գործոնների արագ մեծացում, ինչը նույնպես հանգեցնում է սրտի և անոթային հիվանդությունների բարձր ռիսկի»,-ասվում է հետազոտության մեջ:

Աղբյուրը՝ med.news.am