Աշխարհ

19.02.2024 18:15


Անգլիայի դպրոցներում լիովին արգելում են բջջային հեռախոսները

Անգլիայի դպրոցներում լիովին արգելում են բջջային հեռախոսները

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարակել են հրահանգ, որի համաձայն՝ Անգլիայի դպրոցներում մտցվում է բջջային հեռախոսների օգտագործման արգելք։ Այս մասին նշվել է Միացյալ Թագավորության կրթության նախարարության մամուլի հաղորդագրությունում։

Փաստաթղթում նշվել է, որ դպրոցներում բջջային հեռախոսների արգելքի մասին հրահանգը տնօրեններն օգտագործելու են անկարգությունները նվազագույնի հասցնելու և դասարաններում վարքը բարելավելու համար։ Արգելքը խախտող աշակերտներին սպառնում է դասերից հետո դպրոցում մնալու և գաջեթների առգրավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի տնօրենը, նշվել է մամուլի հաղորդագրությունում։ Նոր կանոնների համաձայն՝ ուսուցիչները կարող են խուզարկել սովորողների պայուսակներն ու ուսապարկերը, ինչպես նաև ծնողների կողմից դատական հայցերի ներկայացման դեպքում օգտվել իրավաբանական պաշտպանությունից, եթե բջջային հեռախոսները կորեն կամ վնասվեն։

Դպրոցներին առաջարկվում է այս կանոններին հետևելու չորս մոտեցում, նշվել է հրահանգում։ Առաջինը գաջեթների օգտագործման լիակատար արգելքն է դպրոցի տարածքում, առաջարկվում է դրանք թողնել տանը։ Երկրորդ և երրորդ մոտեցումները նախատեսում են հեռախոսների հանձնում ուսումնական հաստատության աշխատողներին կամ դրանց պահպանում հատուկ պահարանիկներում՝ ուսումնական օրվա ընթացքում։ Չորրորդն այն է, որ հեռախոսը մնա սովորողի մոտ, բայց խիստ կանոնի պահպանման պայմանով, որ «ոչ ոք այն չի տեսնի և չի լսի»։

Աղբյուրը՝

Այս խորագրի վերջին նյութերը