Լրահոս

19.02.2024 12:54


Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է 12-ով

Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է 12-ով

Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը 1 շաբաթում ավելացել է 12-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Հոսպիտալացված է 6 անձ»,-ասված է հաղորդագրությունում։

Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 81 դեպք է արձանագրվել, դուրս է գրվել 66 անձ։ Վարակվածներից 62-ը երեխաներ են, 19-ը` մեծահասակ։

Այս խորագրի վերջին նյութերը