Ծաղկաձորում 18-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է հողաթմբին և կողաշրջվել
Երեկ՝ փետրվարի 18-ին, կվադրոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մ.-ն իր վարած BRP մոդելի կվադրոցիկլով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նարեկ Մ.-ն և նրա հետ կվադրոցիկլում գտնվող ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Սուրեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ կվադրոցիկլը պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Աշոտ Տ.-ին: