Այն, որ Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման մասին նախապես ոչ մի կողմը չէր հայտնել, տպավորություն է ստեղծվում, որ կա՛մ խիստ գաղտնի էր կազմակերպվել կա՛մ էլ խիստ ոտքի վրա էր։ Ըստ երևույթին՝ երկրորդ տարբերակը, քանի որ հանդիպումը նաև շատ կարճ տևեց։ Այն, որ հայկական կողմը որևէ հաղորդագրություն, տեսանյութ չէր տարածում հանդիպման մասին, այլ արագորեն ամեն ինչ տալիս էին ադրբեջանցիները, տպավորություն է ստեղծում, որ Փաշինյանը ևս շատ ուշ է իմացել հանդիպման մասին և նաև՝ կամ էլ իր սրտով չէր։ Սկզբում մասնակցում էր նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, բայց հետո նա գնաց, ու սենյակում մնացին Ալիևենք մի կողմից, մյուս կողմից՝ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, նախկին իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, որ էն որ 15 մլրդ դոլարի ներդրում էր խոստանում բերել, ըստ էության խաբեց, բայց նշանակվեց Գերմանիայում դեսպան, Նազելի Բաղդասարյանը։
Կառավարությւոնը հայտնեց, որ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: Անկեղծ ասած՝ այս հաղորդագրությունը ոչ մի բանի մասին էր․ կոնկրետ չասվեց ինչ է քննարկվել․ Ալիևն ասում է՝ խաղաղության պայմնագիր չի լինելու, քանի Հայաստանը սահմանադրություն ու օրենքներ չի փոխել, ասում էր՝ ես դուրս չեմ գալու այն 200 քառակուսի կիլոմետրից, որ գրավել եմ, ասում էր՝ Հայաստանը պետք է անկլավներ տա, իսկ մենք ոչինչ չունենք տալու։ Հիմա այդ ամենի մասին նա բարձրաձայնե՞լ է, թե՝ ոչ, ի՞նչ եք պատասխանել։ Ասել եք, չէ՞, թե՞ ասել եք՝ մի բան կանենք։ Նայում եմ մեր կողմից մասնակիցների ցանկը, որը նոր կարդացի ու կասկածում եմ, որ որևէ հաջողություն գրանցած կլինենք էդ կազմով։
Այնուհետև հանդիպում տեղի ունեցավ, որի անունը դրել էին՝ հանդիպում Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մասնակցում էր 30 հոգի, որի մի մասը էստեղից Փաշինյանի հետ գնացածներն էին, կառավարական պատվիրակության անդամները, ինչպես նաև հետևի շարքերում նկատելի էին հայաստանաբնակ նիկոլականների գլուխներ։ Էականը դա չէ, էականը թեման էր, մենք հո գիտենք, որ Փաշինյանի հետ հանդիպումները վաղուց քաղաքացիների համար կորցրել են հետաքրքրությունը․ Մոլդովայի հանդիպման օրինակն ունենք աչքի առաջ, որ մի քանի երկրից հայեր հավաքելով՝ հազիվ մի փոքր դահլիճ էին լցրել։ Սա էլ մի կողմ․ այս հանդիպմանը կարևորը, իսկ վելի ճիշտ՝ վտանգավորը ասելիքն էր, որը նոր և շատ վտանգավոր իրավիճակ է առաջացնում հատկապես հայ-ռուսական հարաբերություններում։
2022 թվականի հոկտեմբերին Պրահայում քառակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի բառապաշարի մեջ մտավ Ալմա Աթայի հռչակագիր արտահայտությունը, ըստ երևույթին՝ եվրոպացիների հուշումներով։ Մինչ այդ նա հողերը հանձնելու համար հազար ու մի մեղավոր ու պատճառներ էր բերում, այդ թվում՝ Հայաստանի ներքին օրենսդրությունը՝ վարչատարածքային բաժանման մասին։ Պրահայից հետո արդեն մեղավոր հանեց Ալմա Աթայի հռչակագիրը, թե՝ Ղարաբաղը հանձնվում է այդ հռչակագրով։ Իսկ Մյունխենում նա մի քանի քայլ էլ առաջ գցեց ու մտավ ռուս-ուկրաինական հարբերությունների տիրույթ։ Ասում է՝ հո այդ հռչակագիրը մենակ մեր մասին չէ, ԽՍՀՄ 13 հանրապետություն, այդ թվում՝ Ռուսաստանն ու Ուկրաինան դա ստորագրել են, ճանաչել են իրար սահմանները, դա է պետք հիմք համարել ու որ ճանաչեն իրար տարածքային ամբողջականությունները։ Այս հայտարարությունը, կարծում եմ, մեզ նոր խնդիրների առաջ է կանգնեցնելու Ռուսաստանի հետ։
ԽՍՀՄ նախկին տարածքի գրեթե բոլոր երկրներն իրար հետ ունեն կոնֆլիկտներ, Վրաստանն ունի, Մոլդովան ունի, Ռուսաստանը ունի, Տաջիկստանն ունի, Ղրղզստանն ունի, Ադրբեջանը մեզ հետ ունի, նրանցից և ոչ մեկը չի օգտգործել էդ Ալմա Աթային հռչակագիր արտահայտությունը։ Անգամ Ալիևը ոչ մի անգամ չի տվել․ որովհետև վախեցել են ծաղրի առարկա դառնալ։ Զելինսկին կյանքում Ալմա Աթայի հռչկագրով չի խոսում․ չի ուզո՞ւմ Դոնբաս ու Ղրիմ վերցնել․ ուզում է, բայց հսկանում է, որ էդ հռչակագիրը հիմք համարելն աբսուրդ է։ Զելինսկին եղել է կոմիկ դերասան, ծիծաղացրել է ժողովրդին իր դերերով, բայց նախագահի դերում անգամ նա հասկացել է, որ այդտեղ հեչ պետք չէ, որ իր վրա խնդան։ Նիկոլը ոչ միայն չի վախենում, մի հատ էլ դիմում է Պուտինին, թե՝ ես Ղարաբաղը Ալմաթիի հռչակագրով տվել եմ, դու էլ դավայ, շուտ արա, ինչ ունես՝ տուր Ուկրաինային հլը։ Խորհուրդ է տալիս, որ ինչ ունեն-չունեն տան ու պրծնեն։ Պատկերա՞ցնում եք, Ռուսաստանին ասում է հայրենիք հանձնած Նիկոլ Փաշինյան կերպարը, որը բախտի քմահաճույքով դարձել է հայկական աշխարհին աղետաբեր իշխանավոր, խորհուրդ է տալիս աշխարհի ամենից մեծ պետությանը, հետևի իր օրինակին։
Ու ասում է՝ սա մեր դիրքորոշումն է։ Ձեր՝ ո՞ւմ, նախ հասկանանք։ Դա ՔՊ-ի դիրքրոշումն է, ոչ թե հայերի կամ Հայաստանի։ Որովհետև, բոլոր բոլոր հարցումներով, ժողովուրդը, էստեղի, դրսի հայերը, բոլորը դեմ են, տո քո քաղաքակնությանն էլ, Արցախը թշնամուն հանձնելուն էլ, տո էդ հռչակարով առաջնորդվելուն էլ, դու ընդանհրապես, ու՞մ ես ներկայացնում։ Սա ոնցոր դիտմամբ մատը դնի մեղվի փեթակի մեջ ու սկսի խառնել։ Ռուսաստանը դեռևս շատ դիվնագիտորեն պատասխանել է, որ՝ ձեզ հետ համաձայն չենք, բայց չի բացառվում չէ՞, որ հակաքայլեր արվեն։ Դու տալիս ես՝ ինչ-որ թղթերին հղում անելով, վաղը կարող է անգամ «Հայկական ժամանակում» քո հոդվածներն ու բերդում գրած քո գիրքը հիմք համարես երկիրը հանձնելու համար, ուրիշ երկրներից ի՞նչ գործ ունես։
Նիկոլ Փաշինյանին գլխում այս հռչակագիրը սկսել է պտտվել եվրոպացիների հետ հանդիպումից հետո, երբ 7,5 ամիս է, ինչ ռուս-ուկրաինական պատերազմն ընթանում էր, ու ըստ երևույթին, էն գլխից մտածել են խաղարկել դա Ուկրաինայի դեպքում։ Ընդ որում, Ալիևը որ գրավել է Արցախը, Փաշինյանը արդարացնում է նույն թղթով, ու նույնով չեղարկում է Ռուսաստանի գրավումներն Ուկրաինայում։
Որ Նիկոլ Փաշինյանը մեր ազգային շահը բոլորովին չի գիտակցում, դա վաղուց է հասկանալի, բայց նաև իր քաղաքական հեռակարներում էլ լավն ու վատը չգիտի։ Ռուսաստանը նոր տարածքներ է գրավել Ուկրաինայում, ու արդեն նշմարվում է պատերազմի ելքը։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Բորելն ինքը խոսում է 3 ամսվա մասին։
Սաղ աշխարհը տեսնում է, որ Վլադիմիր Պուտինի ընդամենը մեկ ամսից հաղթելու է նախագահական ընտրություններում և առաջիկա երկար ժամանակահատվածում ինքն է լինելու ՌԴ նախագահը, և բոլորը մշակում են Ռուսաստանի հետ հետագա հարաբերվելու ձևերը։ Պարզ է, չէ՞, որ հիմա իրավիճակը բոլորովին այլ է, քան 2022 թվականի փետրվարին, երբ սկսեց պատերազմը ու պարզ է, որ այս ընթացքում որոշ երկրներ դիրքորոշում են փոփոխել, մեղմացրել, իսկ ով էլ դիրքորոշումը չի փոխել հրապարակային, առնվազն հաշվի է նստում օրվա իրողությունների հետ․ 2022 թվականին փետրվարին Ռուսաստանի նկատմամբ էն վերաբերմունքը այսօր արդեն թրենդային չէ, ավելին, հակառակ էֆեկտն ունի։ Եվ միայն Հայաստանն է, որ 2024 թվականին գնաց ու մտավ 2022 թվականի հնացած ու վտանգավոր թրենդի մեջ։ Սխալ հասցեով գնաց ու ընկավ եվրոպայի ոտքերը՝ մի կադաստրի տեղեկանքի համար։
Մյունխենյան գագաթնաժողովում մեռան քննադատելով Ռուսաստանին, մեր թշնամի Ադրբեջանի նախագահը, որ Եվրոպայից ինչ ուզում էր՝ ստացավ Ղարաբաղի մասով, այդ թվում՝ միակողմանի փաստաթուղթ՝ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, էլի Եվրոպայում ուզածը ստանալուց հետո Մյունխենում քննարկմանը ելույթ էր ունենում մի թեմայի շուրջ, որը ընդհանրապես կապ չուներ ռուս-ուկրաինականի հետ, գլոբալ տաքացման մասին էր։ Նա հո հասկանում է իրավիճակը։
Հայ համայնքի հետ հանդիպմանը միայն Ռուսաստանին չէ, որ Փաշինյանը վտանգավոր ուղերձներ հղեց, այլ նաև՝ մեր բնական դաշնակից Իրանին․ ասում է՝ Իրանի հետ մեր լավ հարաբերությունները որոշ տեղերում լարումներ է առաջացնում, մեր լավ հարաբերություններն այլ տեղերում Իրանի հետ է լարվածութուն առաջացնում։ Իրանին ևս հասկացնում է՝ ընտրության առաջ եմ՝ դո՞ւ, թե՝ որոշները․ իսկ ովքե՞ր են այդ «որոշները»։ Կարծում եմ՝ Իրանից էլ շուտով արձագանք կլսենք։
Կարճ ասած՝ շուտով կլրանա 6 տարին, ինչ իշխանութան է Նիկոլ Փաշինյանը․ մինչև հիմա կարծես չի պատկերացրել ինքը որտեղ է։ Մեր հանգիստ կյանքը դարձել է քաոս միայն մի բանի համար, որ նա չի գիտակցում էն տեղի իմաստն ու պատասխանատվությունը, որտեղ հայտնվել է։ Մեզ համար ապրում էինք, բայց նա եկավ, սաղ խառնեց իրար ու սկսում է ինչ-որ արդարացումներ բերել, որոնք ոչ մեկին պետք չեն։ Խոսում է նրանից, ինչից չի հասկանում ու խոսում է շատ։ Ոչինչ չի հասկանում մեծ քաղաքականությունից ու երևի ոչ էլ կարդում է։ Դրա համար էլ էս օրին ենք։
Վտանգավոր հայտարարություն՝ Մյունխենից․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today