ԱՄՆ-ում հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդն ու ամենացածրահասակ կինը (լուսանկար)
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը վերամիավորվել է աշխարհի ամենակարճահասակ կնոջ հետ՝ եգիպտական բուրգերի դիմաց նրանց հանրահայտ ֆոտոշարքից վեց տարի անց, գրում է dailymail.co.uk-ը:
41-ամյա Սուլթան Քոսենը, որի հասակն ավելի քան 2,5մ է, և 30-ամյա Ջյոտի Ամգեն, որի հասակն ընդամենը 60 սմ է, հանդիպել և լուսանկարվել են Կալիֆոռնիայի Իրվին քաղաքում:
Նրանք երկուսն էլ գրանցված են հեղինակավոր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաբարձրահասակ տղամարդ և ամենացածրահասակ կին: Քոսենն այս կոչումը կրում է 2009-ից, իսկ Ամգեն՝ 2011-ից:
Ամգեի մոտ ախտորոշվել է ախոնդրոպլազիա, որը գաճաճության տեսակ է և դադարեցրել է աղջկա աճը, մինչդեռ Քոսենն ունի ուռուցք, որն առաջացրել է գիգանտիզմ: