Կարծիք

20.02.2024 17:15


Շուրջ մեկ տարի առաջ ՀՀ-ում հայտնաբերված 1 տոննա կոկաինի գործով առ այսօր չի անցնում որևէ պետական պաշտոնյա

Շուրջ մեկ տարի առաջ ՀՀ-ում հայտնաբերված 1 տոննա կոկաինի գործով առ այսօր չի անցնում որևէ պետական պաշտոնյա

Շուրջ մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերված 1 տոննա կոկաինի գործով առ այսօր չի անցնում որևէ պետական պաշտոնյա։

250 մլն եվրո արժողությամբ բեռը, հիշեցնեմ, Պանամայից Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով անխոչընդոտ հասել էր ք․ Երևան, և բացի այն առևտրային կազմակերպության 3 աշխատակիցներից (վերջիններս գտնվում են տնային կալանքի տակ), ուր հայտնաբերվել էր բեռը, չկա որևէ այլ զարգացում գործով։

Հիշեցնեմ, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան գործի հետ կապված իմ բազմաթիվ հարցադրումների, Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի տիրապետում գործի մանրամասներին, ինչին, մեղմ ասած, դժվար է, իհարկե, հավատալ։

Գործի մասին որևէ տեղեկատվություն տալուց հրաժարվել էր ԱԱԾ-ն, իմ բոլոր հարցադրումները վերագրելով նախաքննության գաղտնիքին։

Եվ ահա, ի պատասխան իմ գրավոր հարցադրման (Նիկոլ Փաշինյանն այն վերահասցեագրել է ՆԳՆ-ին), թե օրինակ մաքսայինի որևէ աշխատող անցնում է գործով, պաշտոնական պատասխանում ասվում է․ «Հանցանքի կատարմանը պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական (այդ թվում՝ միջազգային-իրավական օգնության շրջանակներում) գործողություններ): Նախաքննությունը շարունակվում է։

Այսքանը։

Գրեթե 1 տարի և չկա բեռի անխափան տեղափոխությունը Հայաստան ապահոված որևէ պաշտոնատար անձի՝ մեղադրյալի աթոռին հայտնվելու հանգամանք։ Հիշեցնեմ, որ խոսքը 1 տոննա կոկաինի մասին է, իսկ նման մասշտաբի գործարքներն առանց բարձր իշխանական տանիքների, երաշխավորների, լոգիստիկ պատասխանատուների պարզապես տեղի չեն ունենում։

Հետևությունները թողնում եմ ձեզ։

Հ.Գ. Հաշվի առնելով Կարեն Անդրեասյանի՝ կինոմատոգրաֆիայում ունեցած նախանձելի փորձը, առաջարկում եմ պետական միջոցներից գումարներ հատկացնել վերջինիս սցենարական տաղանդի օգնությամբ մի ֆիլմ էլ այս «չբացահայտված» գործի մասին նկարահանելու համար։

Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը