Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին իր երկրի միանալու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցում իրենք շատ հստակ դիրքորոշում ունեն:
«Մենք պատժամիջոցների չենք դիմում և այդ առումով բավականին ուժեղ փաստարկներ ունենք»,-ընդգծել է նա Բրյուսելում՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում:
Իրակլի Կոբախիձեն ընդգծել է նաև, որ իրեն դառնացնում են Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու վերաբերյալ ուկրաինացի պաշտոնատար անձանց հայտարարությունները:
Բորելն, իր հերթին, նշել է, որ ԵՄ-ում որևէ մեկը լուրջ չի վերաբերվել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը Վրաստանի ներգրավվելու հնարավորության մասին հայտարարություններին:
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին