Աշխարհ

21.02.2024 11:06


Ղազախստանում մանկապղծությունը կպատժվի միայն ցմահ ազատազրկմամբ

Ղազախստանում մանկապղծությունը կպատժվի միայն ցմահ ազատազրկմամբ

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատն առաջին ընթերցմամբ հաստատել է կանանց և երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության մասին օրենքում փոփոխությունները։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։

Փոփոխությունները նախատեսում են խստացնել քրեական պատասխանատվությունը մինչև 18 տարեկան անձանց առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու կամ անօգնական վիճակում գտնվող անձանց խոշտանգումների համար։ Այս դեպքում պայմանական պատիժը փոխարինվում է իրական ազատազրկմամբ։

Անչափահասների սպանության կամ մանկապղծության համար կկիրառվի բացառապես ցմահ ազատազրկում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը