Աշխարհ

21.02.2024 18:45


Փարիզի Օրսե թանգարանում Վան Գոգի ցուցադրությունն այցելուների պատմական ռեկորդ է գրանցել

Փարիզի Օրսե թանգարանում Վան Գոգի ցուցադրությունն այցելուների պատմական ռեկորդ է գրանցել

Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի (1853−1890թթ.) աշխատանքների ցուցահանդեսը այցելուների թվի պատմական ռեկորդ է սահմանել Փարիզի Օրսե կերպարվեստի թանգարանում (Musée d'Orsay)՝ 1986 թվականի դրա բացումից ի վեր։ Այս մասին հայտնում է ARTnews-ը՝ հղում անելով թանգարանային տվյալներին։

Հոկտեմբերի 3-ից ցուցահանդեսի բացումից հետո թանգարանն օրական ընդունել է միջինը 7181 այցելու։ Ցուցահանդեսում ներկայացված են Վան Գոգի աշխատանքները, որոնք նկարվել են Փարիզի մերձակայքում գտնվող փոքրիկ քաղաքում՝ մինչև նկարչի ինքնասպանությունը։ Հայտնի է, որ Վան Գոգն ինքնասպանությունից առաջ 70 օրվա ընթացքում ստեղծել է 74 կտավ, այդ թվում՝ «Բժիշկ Գաշեի դիմանկարը» (Le Docteur Paul Gachet), «Եկեղեցին Օվերում» (L'Église d'Auvers-sur-Oise) և «Ագռավներով ցորենի արտը» (Champ de blé aux Corbeaux):

Ցուցահանդեսի ընթացքում Վան Գոգի կտավները դիտելու է եկել ավելի քան 793 հազար մարդ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը