Տնտեսական

09.11.2011 14:17


Գ. Մինասյան. «Գալիք տարվա պետբյուջեի ծախսերը կազմելու են 1042 մլրդ դրամ»

Գ. Մինասյան. «Գալիք տարվա պետբյուջեի ծախսերը կազմելու են 1042 մլրդ դրամ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, խոսելով 2012թ. պետբյուջեի նախագծի մասին, նշել է, որ դրանով նախատեսվում է պակասուրդը կրճատել ու 7,55%–ից հասցնել 3,1%–ի, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է շուրջ 12 միլիարդով։

«Հաջորդ տարի նվազելու են նաև պաշտոնական դրամաշնորհները, և այս հանգամանքների պատճառով ծախսային մասը կնվազի 57 մլրդ դրամով, եթե չձեռնարկվեր բյուջեն 101 մլրդ դրամով  ավելացնելը»,–ասել է բանախոսը։

Նրա խոսքերով՝ 2012թ. ՀՆԱ–ի կառուցվածքում, նախաճգնաժամային տարվա համեմատ, 10%–ով պակասել է շինարարության չափաբաժինը, ինչը բաշխվել է ծառայությունների, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ։

Ըստ պատգամավորի՝ գալիք տարվա պետբյուջեի մուտքերը կազմելու են 910 մլրդ դրամ, ծախսերը՝ 1042 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 132 մլրդ դրամ։ 2011թ. բյուջեի համեմատ ծախսերն աճել են 41,5 մլրդ դրամով։

2012թ. բյուջեն, ըստ Գ. Մինասյանի, ունենալու է սոցիալական ուղղվածություն, քանի որ այդ ոլորտին հատկացվել է բյուջեի 29%–ը, իսկ ընդհանրապես մարդկային կապիտալի զարգացման համար նախատեսված է 48,3%, որտեղ, բացի սոցիալական ապահովության բնագավառից, մտնում են նաև առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտները։

101 միլիարդը, բանախոսի խոսքերով, ապահովվելու է նախատեսվող 4,2% տնտեսական աճի շնորհիվ (որն ապահովելու է 63 մլրդ դրամ), ինչպես նաև հարկային օրենսդրության, ստվերի նվազեցման և հարկային վարչարարության շնորհիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը